ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ

Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ
29.04.2014 | 18:08

Ըստ orer.eu-ի՝ ապրիլի 27-ին Փարիզի հանրահռչակ Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: Պատարագին նախորդող ոգեկոչման աղոթքով հանդես է եկել Փարիզի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոս Միշել Օպըտին: Այնուհետև մատուցվել է հայկական ծիսակարգով պատարագ՝ Ֆրանսիայի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ և Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդական տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի մասնակցությամբ:

Ֆրանսիայի Մայր տաճարի սրահում կայացած արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Օ-դը-Սեն շրջանի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի նախագահող Ալեքսի Գովսյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանը, ֆրանսահայ երևելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային և լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսիացի և օտարերկրացի բազմաթիվ հավատավորներ:
Նախքան պատարագը դեսպան Չիտեչյանը այցելել է Ժխտողականության դեմ հայկական զգոնության «Colectif VAN» կառույցի կողմից նախաձեռնված ցուցահանդեսին, որն օրվա ողջ ընթացքում անցկացվում էր Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ