Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության երրորդ օրը Հայաստանի ընտրանին մրցումներին ներկայացավ Դավիթ Հովհաննիսյանով (69կգ քաշային կարգ): Ձախողելով առաջին մոտեցումը՝ մեր պատանին մեջն ուժ գտավ հավաքվելու ու հաղթահարեց 120 կիլոգրամ կշռող ծանրաձողի դիմադրությունը, ինչն արդեն իսկ նվազագույնը բրոնզե մեդալ էր: Ցավոք այդ քաշը նրա համար այդպես էլ մնաց սահմանային: Պոկում վարժությունում նախնական պատվերը քչացնելով չորս կիլոգրամով (146կգ)՝ մեր մարզիկն իր համար ապահովեց նաև երկամատի բրոնզե մեդալը (266կգ) ու հետապնդողի դիրքերից ներքաշվեց ավելի բարձր հարգի մեդալների համար պայքարին, սակայն պակաս հաջողակ չեղան և մրցակիցները, ինչի հետևանքով էլ մեր մարզիկը մնաց ունեցածով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ