Այսօր 77կգ քաշային կարգում Հայաստանի ծանրամարտի պատանեկան ընտրանին Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ հանեց Հակոբ Մկրտչյանին, ով ուժեղագույն տասնմեկ մարզիկի մեջ ուներ հայտավորած ամենաբարձր քաշերը. պոկում՝ 130, հրում՝ 165 կիլոգրամ: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ բրոնզե մեդալային դարձավ մեր մարզիկի առաջին իսկ մոտեցմամբ սանձահարված 130 կիլոգրամը: Ցավոք մյուս երկու մոտեցումները մեր ծանրորդը ձախողեց՝ թուրք Գեդիկից հետ մնալով հինգ և բուլղարացի Անդրեևից՝ ութ կիլոգրամով: Սպասենք ավելի տրամադրող արդյունքների պոկում վարժությունից ու երկամարտից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ