Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Համեստ արդյունքներ

Համեստ արդյունքներ
02.05.2014 | 19:34

Հայաստանի աղջիկների պատանեկան ընտրանին, ինչպես 63-ում, երկու մարզիկով էր ներկայցված նաև 69կգ քաշայինների մրցավեճում: Նրանցից առավել ուժեղը Հռիփսիմե Պողոսյանն էր, ով էլ երկամարտի 176 /76+100/ կիլոգրամով հանգրվանեց ուժեղագույն տասնյակի միջնամասում՝ հինգերորդ տեղ: Աղունիկ Հակոբյանի արդյունքը իններորդն էր՝ 150 /65-85/ կիլոգրամ: Վաղը մրցելույթ կունենան մեր վերջին մասնակիցները: +69-ում աղջիկներից հարթակ դուրս կգան Արփինե Դալալյանն ու Դիանա Աղաբեկյանը, տղաներից՝ Սիմոն Մարտիրոսյանը /+94կգ/, ումից սպասումը միայն ու միայն ոսկե մեդալ է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ