ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Շտեֆան Ֆյուլե. «Արևելյան գործընկերության քաղաքականությունը չի ստիպում ընտրություն կատարել Մոսկվայի և Բրյուսելի միջև»

Շտեֆան Ֆյուլե. «Արևելյան գործընկերության քաղաքականությունը չի ստիպում ընտրություն կատարել Մոսկվայի և Բրյուսելի միջև»
03.05.2014 | 22:57

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե Եվրամիությունը պատրաստո՞ւմ է նոր համաձայնություն, որը թույլ կտա Հայաստանին պահպանել սերտ հարաբերություններ Բրյուսելի հետ, Ֆյուլեն ասել է. «Արևելյան գործընկերության քաղաքականությունը մեր գործընկերներին չի ստիպում ընտրություն կատարել Մոսկվայի և Բրյուսելի միջև։ Եթե մեր գործընկերներից մեկը նման ընտրություն է կատարում, մենք մշտապես հարգանքով ենք վերաբերում։ Մենք հստակ ասել ենք, որ Հայաստանի հետ մեր ապագա գործընկերությունը կառուցելու ենք՝ հենվելով բոլոր դրական արդյունքների վրա, որ կուտակել ենք 3.5 տարվա բանակցություններում»։ Ֆյուլեն նաև ասել է, որ Եվրամիությունը շարունակելու է ինտեգրման քաղաքականությունը Արևելյան գործընկերության երկրներում և Արևմտյան Բալկաններում։

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ