Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
06.05.2014 | 00:02

Երբ ձեր ամանների մեջ քսան քոռ գարի էիք լցնում, բայց տասը քոռ էր լինում, ձեր հնձանների մեջ խաղող էիք լցնում՝ հիսուն մար գինի հանելու համար, բայց քսան էր լինում։ Հարվածեցի ձեզ անպտղությամբ, խորշակով ու կարկտով, խորտակեցի ձեր ձեռքերի բոլոր գործերը, բայց դուք չդարձաք դեպի ինձ,- ասում է Տերը։- Մտածեցե՛ք ձեր սրտում, թե ինչ է լինելու այսօրվանից և հետո, իններորդ ամսվա քսանչորսերորդ օրից և այն օրվանից, երբ դրվեց Տիրոջ այդ տաճարի հիմքը։


Անգե 2.17-19

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ