Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հայ դատի գրասենյակը ավելին էր սպասում

Հայ դատի գրասենյակը ավելին էր սպասում
09.05.2014 | 00:43

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի հայտնի ելույթից առաջ կոչ էր արել ԱՄՆ-ին՝ Ղարաբաղի հարցում ամերիկյան արժեքներին համապատասխան քաղաքականություն վարել, ելույթից հետո հայտարարել է, թե իրենք ավելին էին սպասում: Արամ Համբարյանը Հայ դատի հանձնախմբի դիրքորոշումն արտահայտող հայտարարության մեջ նշել է. - «ՈՒորլիքի ներկայացրած ծրագիրը քիչ նոր առաջարկներ ունի, այն ո՛չ բարոյական տեսանկյունից է ընդունելի, ո՛չ էլ գործնական տեսակետից` կայուն»: «Թեև մենք ողջունում ենք, որ հիմնական շեշտադրումը վերստին կենտրոնանում է կարգավիճակի հարցի առանցքային լինելու հանգամանքի վրա, այս ծրագիրը շատ հեռու է ժողովրդավարորեն ինքնորոշվելու ամերիկյան իդեալից, որը հարատև սկզբունք է. հենց դրա վրա է ամերիկյան պետությունը հիմնվել, և դրա միջոցով է, որ հարյուրից ավելի նոր պետություններ են գոյացել վերջին կես դարում», - ընդգծել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տնօրենը:

Օգտագործելով «օկուպացիա» սադրող և ոչ ճիշտ ձևակերպումը, ըստ Համբարյանի, ՈՒորլիքը ներկայացրած ձևաչափում կրկին Բաքվի ագրեսիայի զոհ դարձած Հայաստանին և Ղարաբաղին է կոչ անում հիմնական ռազմավարական նշանակության զիջումները կատարել` փոխարենը միայն ոչ հստակ և հեշտությամբ դրժելի խոստումներ ստանալով ավելի ու ավելի ռազմատենչ դարձող Ադրբեջանի իշխանություններից: Համբարյանը նշել է, որ թեև ԵԱՀԿ-ի միջնորդությամբ խաղաղ կարգավորման հարցում հիմնականում լիահույս են, կոնկրետ առաջարկներից հիասթափված են:
Հայ դատի գրասենյակը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի լիարժեք և ուղղակի մասնակցությունը խաղաղ բանակցություններին, ինչը, ըստ Արամ Համբարյանի, պետք է միջնորդների առաջնային խնդիրներից լինի:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ