Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Օլանդը Վրաստանի ղեկավարների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը

Օլանդը Վրաստանի ղեկավարների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը
15.05.2014 | 11:45

Ֆրանսիայի նախագահը ցանկություն է հայտնել, որ Վրաստանը ևս որպես գործընկեր ներգրավվի ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում:
Եվրատլանտյան ինտեգրում, երկկողմ տնտեսական և ռազմական կապերի ամրապնդում, ՈՒկրաինա և Լեռնային Ղարաբաղ` այս թեմաներն են Թբիլիսիում քննարկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Որ հայ - ադրբեջանական հակամարտությունը ևս եղել է բանակցությունների օրակարգում, այս մասին Վրաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Ֆրանսուա Օլանդը: «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության լուծումը ևս այն հարցերից է, որի շուրջ մենք համագործակցում ենք Վրաստանի հետ: Դուք տեղյակ եք, որ մինչև Թբիլիսի ժամանելը ես այցելել եմ այդ երկրներ: Ֆրանսիան նաև Մինսկի խմբի համանախագահ պետություն է: Իմ ցանկությունն է, որ Վրաստանը ևս որպես գործընկեր ներգրավվի այս գործընթացում», - ասել է Ֆրանսուա Օլանդը:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ