Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կյանք՝ անսովոր սովորական

Կյանք՝ անսովոր սովորական
18.05.2014 | 20:33

«4+» վավերագրական լուսանկարչության կենտրոնը և Երևանում Բրիտանական դեսպանատունը մայիսի 21-ին, ժամը 18.00-ին հրավիրում են ներկա գտնվելու «Դալան» պատկերասրահում Նազիկ Արմենակյանի և Անուշ Բաբաջանյանի «Կյանք` անսովոր սովորական» լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը: Վիգեն Գալստյանի համադրած այս ցուցահանդեսը ներկայացնում է հայաստանյան հասարակության լուսանցքներում ապրող մարդկանց պատմություններ և նրանց ամենօրյա, հերոսական պայքարը` ճանաչման, ուրախության և արժանապատվության համար: Անկախ նրանց սեռից, ֆիզիկական խնդիրներից, ազգությունից կամ տարիքից, նրանք մարդիկ են, որոնց գոյատևելու և հաջողության հասնելու վճռականությունը բացահայտում է կյանքի սովորական թվացող կողմերը դրամատիկ ու նոր լույսի ներքո:

Երկու լուսանկարիչների հակադիր մոտեցումները ներկայացնում են նյութը միևնույն դիտանկյունից: Նրանք ցույց են տալիս, թե ինչպես են պատկերները ձևավորում մեր ընկալումները նրանց մասին, ովքեր հաճախ ճնշված են և մոռացության մատնված:
Թեև դրանք ընդամենը իրականության փոքրիկ բեկորներ են, սակայն այս լուսանկարները հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու մեզ շրջապատող առօրյա աշխարհի բազմազան շերտերի մասին:

Նախագիծն իրականացվել է Երևանում` Բրիտանական դեսպանատան աջակցությամբ:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ