Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն օգնության կարիք ունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ժենյա Ազիզյանը: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) տնօրեն, ՏՏ ոլորտի և Հայաստան երկրի նվիրյալ, մեր լավ ընկեր Կարեն Վարդանյանի` Գերմանիայում երիկամի փոխպատվաստման վիրահատության կազմակերպման նպատակով նախաձեռնվել է դրամահավաք, որի համար բացվել են հատուկ հաշվեհամարներ:
HSBC բանկում`
ՀՀ դրամով(AMD) 003-171766-001
ԱՄՆ դոլարով (USD) 003-171766-101
Եվբրոյով (Euro) 003-171766-102
Էլեկտրոնային փոխանցման դեպքում առջևից պետք է ավելացնել` 127 : Հաշվետեր` Ժենյա Ազիզյան: Նպատակ բաժնում պետք է նշել ` «Դրամահավաք Կարեն Վարդանյանի բուժման համար», ինչպես նաև` «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում`
ՀՀ դրամով` 1150011127760100, հաշվետեր` ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամ: Նպատակ բաժնում պետք է նշել`«Կարեն Վարդանյանի բուժման համար»»,- նշել է Ժենյա Ազիզյանը: Գրառման մեջ ասվում է, որ Կարեն Վարդանյանի բուժման համար անհրաժեշտ գումարը բավականին մեծ է:
Հարցերի կամ առաջարկությունների համար զանգահարել ` 091 40 39 30 հեռախոսահամարով կամ գրել zh.azizyan@gmail.com էլ. փոստի հասցեով: