ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ծեծկռտուք և կրակոցներ Կոտայքի մարզում

Ծեծկռտուք և կրակոցներ Կոտայքի մարզում
23.05.2014 | 12:48

Մայիսի 22-ին ծեծկռտուք և կրակոց է հնչել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղից դեպի Աբովյան տանող ճանապարհահատվածի, Աբովյան քաղաքի անունը կրող քարե ցուցանակի հարևանությամբ գործող բենզալցակայանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ՝ տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի պահպանակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է կանչվել Բալահովիտի գյուղապետը։ «Առաջին լրատվական»-ի հաղորդմամբ՝ հրազենի գործադրմամբ միջադեպը եղել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երկու մորաքրոջ թոռների միջև: Գործարար հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով Ծառուկյանի մորաքրոջ թոռներից մեկը կրակել է մյուսի ոտքին: Խոսքը նախագահի աշխատակազմի աշխատակից Էդվին Թադևոսյանի և Ծառուկյանի մյուս մորաքրոջ թոռան՝ Վարդան անունով գործարարի մասին է: Կրակողը եղել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, որը www.operativ.am կայքի սեփականատերն է:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ