Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կամերային երաժշտության տան համերգային ծրագրերը

Կամերային երաժշտության տան համերգային ծրագրերը
24.05.2014 | 11:44

Այսօր՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը: Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Նարինե Ենգիբարյանը: Համերգի ընթացքում կկատարվեն Բախի, Բեթհովենի, Շոպենի և Շումանի ստեղծագործությունները:

Մինչ այդ` ժամը 14:00-ին նախատեսվում է երգեհոնային երաժշտության համերգ: Ծրագրում` Բախ, Բուքտեհուդե, Հենդել, Պախելբել, Մասկանի: Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ