ՈՒկրաինայի նախագահի թեկնածու, պատգամավոր Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ սեփական քաղաքական ուժ է ձևավորելու: «Այժմ չկա, սակայն կլինի»,-ասել է Պորոշենկոն՝ ի պատասխան հարցի, թե իր թիկունքին ինչ քաղաքական ուժ կա։ Պորոշենկոն 2001-ից գլխավորում է «Համերաշխություն» կուսակցությունը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե կողմ է ՈՒկրաինայում մայիսի 25-ի նախագահական ընտրություններից հետո խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Երկրի նախագահի աթոռի համար պայքարը գլխավորում են Պորոշենկոն (սոցհարցումների տվյալներով՝ 44,6%) և ամենամեծ կուսակցության՝ «Բատկիվշչինայի» առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն (8,4%)։