ՈՒկրաինայում նախագական ընտրությունների ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առաքելությունը դիտորդներ չի ուղարկել Դոնեցկ և Լուգանսկ: Այս մասին հայտարարել է առաքելության ներկայացուցիչ Ռիչարդ Սոլաշը: «Մեր առաքելության կազմում 116 դիտորդ կա: Նրանք պետք է հետևեն քվեարկության ընթացքին, մասնավորապես` Օդեսայում և Խարկովում: Լուգանսկ և Դոնեցկ այսօր դիտորդներ չենք ուղարկել»,- ասել է Սոլաշը:
Միաժամանակ, երեկ` մայիսի 24-ի,ն Խորհրդարանական վեհաժողովի առաքելության ներկայացուցիչ Նատալի Բերջենելին հայտարարել էր, որ Դոնեցկում և Լուգանսկում այդ կառույցից դիտորդներ չեն լինի: «Մենք կհետևենք քվեարկության ընթացքին Կիևում և Կիևի շրջանում, Ռովնոյում, Վիննիցայում, Օդեսայում, Խմելնիցկում և Չերկասում»,- ասել էր նա: Նշենք, որ միջազգային դիտորդական առաքելությունը ներառում է 1200 դիտորդ` 47 երկրներից: