Թաիլանդում հեղաշրջման առաջնորդ գեներալ Պրայուտ Չան Օչանը հայտարարել է, որ թագավորն իրեն պաշտոնապես երկրի առաջնորդ է նշանակել՝ հայտնում է Associated Press-ը: Մամուլի ասուլիսում գեներալը արդարացրել է հեղաշրջումը՝ պատճառաբանելով կես տարի ձգվող բախումներով իշխանությունների և ընդդիմության միջև: Արդարացվել է նաև նախկին քաղաքական գործիչների ձերբակալությունը: Նախկին վարչապետ Յինգլակ Չինավատն ազատ է արձակվել՝ երկրից չհեռանալու պայմանով: Վաղը թագավորը պաշտոնապես Պրայուտ Չան Օչանին կհայտարարի երկրի ղեկավար: