ՈՒկրաինայի նախագահի թեկնածու, նախնական տվյալներով` 53,86 տոկոս ձայն հավաքած Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության տարածաշրջանում անհնար է կայունություն հաստատել և վստահ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անպայման հանդիպում կկայանա:
«Առանց Ռուսաստանի մասնակցության մեր տարածաշրջանում լուրջ անվտանգության մասին խոսել հնարավոր չէ: Մենք կգտնենք ձևաչափը և հանդիպում Պուտինի հետ, անխոս, տեղի կունենա»,-ասել է Պորոշենկոն լրագրողներին: Նշենք, որ Պորոշենկոն մտադիր է նախագահի պաշտոնում իր առաջին այցը կատարել Դոնբաս, իսկ առաջին միջազգային այցը` Լեհաստան: