Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ատոմակայանի համար ձեռք է բերվել 300 միլիոն դոլարի վարկի պայմանավորվածություն

Ատոմակայանի համար ձեռք է բերվել 300 միլիոն դոլարի վարկի պայմանավորվածություն
31.05.2014 | 12:19

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Բելառուսի մայրաքաղաք Մինսկ մեկնած Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները՝ արդյունավետ է համարել այն և կարևորել նման ձևաչափով հանդիպումները:

Իր ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, Աբրահամյանի խոսքով, ոչ միայն քննարկվել են Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հետ ՀՀ հարաբերությունները, այլև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
«Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է, որպեսզի մենք շատ արագ կարողանանք միանալ Եվրասիական միությանը, և որևէ սկզբունքային տարաձայնություն չունենք: Պայմանավորվեցինք ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար ձեռք բերել 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Պայմանավորվեցինք նաև սպառազինության հարցերում շատ ակտիվ համագործակցել», - հավելել է վարչապետը:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ