ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Բարաք Օբաման նշել է Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ պայմանները

Բարաք Օբաման նշել է Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ պայմանները
04.06.2014 | 11:41

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է վերականգնելու վստահությունը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում, սակայն Ռուսաստանը պետք է հետ կանչի իր զորքերը արևմտյան սահմաններից և օգտվի ՈՒկրաինայի հարավ-արևելքում ունեցած իր ազդեցությունից:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Վաշինգտոնն ընդգծել է, որ Օբաման միշտ լավ հարաբերությունների է ձգտել Մոսկվայի հետ: Ամերիկայի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանը շահագրգիռ է իր սահմանների անվտանգության հարցում՝ հիշեցնելով, որ Կրեմլը պետք է հարգի միջազգային իրավունքը, այդ թվում՝ մյուս երկրների տարածքային ամբողջականությունը:
France-Presse-ի փոխանցմամբ՝ Օբաման կոչ է արել Ռուսաստանին՝ նաև ճնշում գործադրել ապստամբների վրա, որոնք մարտնչում են ՈՒկրաինայի հարավ-արևելքում, որպեսզի դադարեցվեն հարձակումները կառավարական զորքերի վրա: «Եթե Ռուսաստանը շարունակի միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված են ՈՒկրաինայում իրավիճակի ապակայունացմանը, նրան նոր պատժամիջոցներ են սպասում», - նախազգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը:
Օբաման ընդգծել է, որ Պուտինը պետք է օրինական ճանաչի ՈՒկրաինայում կայացած նախագահական ընտրությունները և անձամբ հանդիպի երկրի նոր ղեկավար Պյոտր Պորոշենկոյի հետ:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ