Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

ՈՒժի կիրառման սպառնալիքը և զինադադարի պարբերաբար խախտումները մեծ վնաս են հասցնում ԼՂ բանակցային գործընթացին

ՈՒժի կիրառման սպառնալիքը և զինադադարի պարբերաբար խախտումները մեծ վնաս են հասցնում ԼՂ բանակցային գործընթացին
04.06.2014 | 17:48

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ-ում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը համատեղ հանդիպմանը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին: Սերժ Սարգսյանը վերահաստատել է ՀՀ-ի ցանկությունը՝ օր առաջ գտնել Լեռնային Ղարաբաղի բարդ խնդրի հանգուցալուծումը: «Մենք համակարծիք ենք, որ ռազմական ուղիով խնդիրը չի կարող լուծվել, այլ միայն ավելի է բարդացնելու այս հարցը: ՈՒժի կիրառման սպառնալիքը և զինադադարի պարբերաբար խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին: Երբ խոսում ենք վստահության ամրապնդման միջոցառումների մասին, մենք հստակ նշում ենք, որ առաջնահերթ է ԼՂ ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսևորումը։ Ի վերջո այս պայքարն ինքնորոշման իրավունքի համար մղվող ազգային-ազատագրական պայքար է, և չի կարող լինել լուծում, եթե հաշվի չառնվի այս իրականությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի կարծում է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերը պետք է հաշվի առնեն հենց ԼՂ ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը:
«Մենք արձանագրեցինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձևաչափն է: Խնդրեցի Շվեյցարիայի նախագահին փոխանցել հեղինակավոր այդ կառույցի գործընկերներին Հայաստանի անկեղծ շահագրգռվածությունը ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտներում փոխգործակցության շարունակման հարցում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ