Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Իմ փոքրացած, անՎազգեն, անՍմբատ հայրենիք

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Իմ փոքրացած, անՎազգեն, անՍմբատ հայրենիք
08.06.2014 | 17:02

Հենց նոր իմացա գույժը. իմ հայրենիքից մի կարևոր գույն էլ պակասեց, մի տեսակ, որով Հայաստանս համ ու հոտ ուներ: Սմբատ Այվազյանի երիտասարդության հետ անցավ իմ պատանեկությունը, հետո, երբ իմ մոտ գարուն էր, երբեք ու երբեք չէի մտածում, որ Սմբատի մոտ աշնան գույն ու թախիծ կտեսնեմ: ...Երկար ու ձիգ 22 տարիներ, համատեղ հույզեր, ուրախություն ու թախիծ, ռազմի դաշտ ու բանտ, իշխանության բարձունք ու ընդդիմադիրի հալածանք, լիքը թաքուն ու բացահայտ էջեր.... ...Ու այս ամենն ավարտվեց: Ու շուտ էլ ավարտվել էր, որովհետև Վազգենի համերաշխ ու միասնական տունը պահել չկարողացանք ու իրարից խռով, և Վազգենին կարոտած` գնում ենք մեր "համերաշխ տունը": Հանգստություն լինի քեզ, եղբայր: Կներես, որ քեզ հրաժեշտ տալու ուժ չունեմ: Մի օր անպայման կհանդիպենք...

Դիտվել է՝ 2987

Մեկնաբանություններ