Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ԼՂՀ-Ադրբեջան շփման գծերի դիտարկումից առաջ կրակոցներ են արձանագրվել

ԼՂՀ-Ադրբեջան շփման գծերի դիտարկումից առաջ կրակոցներ են արձանագրվել
10.06.2014 | 13:59

Այսօր` հունիսի 10-ին, ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծերի պլանային դիտարկում է իրականացրել Հադրութի ուղղությամբ` Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Մինչ դիտարկման սկիզբը ադրբեջանական կողմից կրակոցներ են արձանագրվել ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ: Չնայած դրան, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրք:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (ՈՒկրաինա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ, փոխգնդապետ Դան Հարվեյը (Իռլանդիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը, վերջինիս դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ գնդապետ Իլհամի Դեգիրմենչիօղլուն (Թուրքիա):

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ