ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
12.06.2014 | 12:02

Մեծարգո պարոն նախագահ,
Հարգելի տիկնայք և պարոնայք,


Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի նախագահ պարոն Ֆիշերին պաշտոնական այցով Ավստրիայում հյուրընկալվելու հրավերի և, իհարկե, ջերմ ընդունելության համար: Այն փաստը, որ վերջին երկու տարվա ընթացքում սա մեր երրորդ երկկողմ հանդիպումն է, ինքնին խոսուն է:
Մեր բանակցությունների օրակարգը հագեցած էր. կառուցողական քննարկում ունեցանք ինչպես հայ-ավստրիական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ: Վերահաստատեցինք բարձր մակարդակի երկխոսությունը շարունակելու, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ավստրիական համագործակցությունը խորացնելու փոխադարձ ցանկությունը:
Մեզ համար Ավստրիան բարեկամ պետություն է և վստահելի գործընկեր և հենց այդ ոգով են զարգացել Հայաստանի և Ավստրիայի 22-ամյա միջպետական հարաբերությունները: Քաղաքական կանոնավոր երկխոսություն, առևտրատնտեսական զարգացող համագործակցություն, մշակութային և կրթական բազմաթիվ ծրագրեր, Ավստրիայի կողմից արդյունավետորեն իրականացվող օժանդակության ծրագրեր, փոխշահավետ գործակցություն միջազգային կառույցներում, պարբերաբար հարստացվող իրավապայմանագրային դաշտ՝ սա է մեր կառուցողական համագործակցության արդյունքը, որի բազմապատկման համար պատրաստ ենք շարունակելու հետևողական աշխատանքը, և այդ նպատակին են ուղղված նաև այս այցի ընթացքում ձեր ներկայությամբ ստորագրված համաձայնագրերը:
Այցիս առաջնային նպատակներից է երկկողմ համագործակցության տնտեսական ուղղության խթանումը, և վաղը մենք նախագահ Ֆիշերի հետ կբացենք հայ-ավստրիական տնտեսական համագործակցության համաժողովը: Ակնկալում ենք, որ այն կծառայի գործարարների միջև երկխոսության ծավալմանն ու նոր համատեղ ծրագրերի իրականացմանը:
Համագործակցության լավ հնարավորություններ ենք տեսնում Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի կառավարության կողմից իրականցվող սոցիալական քաղաքականության կատարելագործման համար:
Պարոն Ֆիշերի հետ անդրադարձանք ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին, և ես վերահաստատեցի Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵՄ հետ վերջին տարիներին ծավալված արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ Հայաստանն ունի առավել ժողովրդավարական կառույցներ, բաց շուկայական տնտեսություն, համեմատաբար լավ կառավարում, բարենպաստ գործարար միջավայր: Ես ներկայացրեցի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման մեր տեսլականը և խնդրեցի պարոն նախագահին օժանդակելու մեզ այս հարցում:
Նախագահ Ֆիշերի հետ, իհարկե, քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի այսօրվա բանակցային գործընթացը, և ես վստահ եմ խորապես կրկին քննարկելու ենք: Այստեղ՝ Վիեննայում է գտնվում նաև ԵԱՀԿ կենտրոնակայանը, մի կազմակերպություն, որ տարիներ ի վեր ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում: Վերահաստատեցի այս խնդիրը՝ Ղարաբաղի խնդիրը, բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մեր հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում, որը խնդրի մանրամասներին լավագույնս տիրապետող միջազգային կառույցն է:
Այցի արդյունքներով մեր համատեղ հայտարարությամբ ամրագրված է, որ Ավստրիան՝ որպես բարեկամ երկիր, որը հետաքրքրված է մեր տարածաշրջանում խաղաղությամբ, միջազգային հարաբերություններում իր բարձր համբավին և չեզոք պետության կարգավիճակին համահունչ շարունակում է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա:
Անշուշտ, Ավստրիայի հետ հարաբերություններում անհնարին է չանդրադառնալ մեր ժողովուրդների պատմամշակութային կապերին: Մենք շնորհակալ ենք Ավստրիայի կառավարությանը, ժողովրդին՝ մեր համայնքի նկատմամբ դրսևորած բարեհաճ վերաբերմունքի համար, և այդ բարեհաճ վերաբերմունքի արդյունքում է նաև, որ Վիեննան դարձել է հայագիտության և հայապահպանության կենտրոններից մեկը՝ ի դեմս Մխիթարյան միաբանության: Եվ պատահական չէ, պարոն նախագահ, որ Ֆրանց Վերֆելը ծնվել է հենց Ավստրիայում:
Շնորհակալություն: Այժմ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ