Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Համանախագահները ջանք չեն խնայում

Համանախագահները ջանք չեն խնայում
13.06.2014 | 18:49

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մոռնինգսթարը հայտարարել է, թե տեղեկություն չունի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին. «Ես տեղյակ չեմ նախագահների հերթական հանդիպման մասին, սակայն կարծում եմ, որ դա չափազանց կարևոր կլինի»։
Անդրադառնալով շփման գծում գրանցված լարվածությանը՝ դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր չեն խնայում դա թույլ չտալու համար։ «Մենք հավատում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը քայլեր են ձեռնարկում շփման գծում լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա։

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ