Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Վերին Լարսի ճանապարհը վերաբացվել է

Վերին Լարսի ճանապարհը վերաբացվել է
17.06.2014 | 12:51

Համարյա մեկ ամիս փակ Վերին Լարսի ճանապարհը վերաբացվել է, վրաց - ռուսական սահմանի անցակետով վերաբացվել է նաև Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին:
Հայաստանի կառավարության պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել վրաց գործընկերներին ճանապարհը բացելու համար: Շաբաթ օրը կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը Վրաստանի Դարյալի կիրճում էր, որտեղ նույն օրը բացվել է ժամանակավոր ավտոճանապարհ դեպի Ռուսաստան:
«Մեզ համար շատ կարևոր է այս ճանապարհի բացումը, որովհետև սա միակ ցամաքային ճանապարհն է, որ Հայաստանը կապում է Ռուսաստանին», - լրագրողներին ասել է Հայաստանի տրանսպորտի նախարարը: Նա նշել է, որ ճանապարհը փակած սողանքի պատճառով Հայաստանում մոտավորապես 200 բեռնատար ավտոմեքենաներ էին մնացել, որոնք ուղևորվում էին Ռուսաստան: «Մենք ուրախ ենք, որ երկու ուղղությամբ էլ վերականգնվել է մեքենաների երթևեկությունը, ու միաժամանակ սկսել են աշխատել մաքսային անցակետերը», - ասել է Բեգլարյանը: Վրաստանի ռեգիոնների ու ենթակառույցների զարգացման նախարար Էլգուջա Խոկրիշվիլին ու էկոնոմիկայի փոխնախարար Միխայիլ Ջանելիձեն ասել են, որ շուրջօրյա աշխատանքներ են կատարվում՝ որքան հնարավոր է շուտ հիմնական ճանապարհը վերանորոգելու և բացելու համար:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ