ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից տեղեկացնում են, որ վաղը՝ հունիսի 18-ին՝ ժ.12:00, ԹՈՒՄՈ ստեղծարարտեխնոլոգիաների կենտրոնում (Հալաբյան 16) տեղի կունենա մամլո ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցաշարի շրջանակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ԹՈՒՄՈ կենտրոնի հետ համատեղ իրականացրած երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի նախնական արդյունքները:
Միջոցառմանը կմասնակցի և մասնակիցներին իր ողջույնի խոսքը կուղղի ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը: