Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ռուսական «Գորչակով» հիմնադրամը՝ Երևանում

Ռուսական «Գորչակով» հիմնադրամը՝ Երևանում
22.06.2014 | 18:49

Հուլիսի 2-ին Երևանում տեղի կունենա հանդիպում Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
«Գորչակով» հիմնադրամը կներկայացնի հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները: Կպարզաբանի ծրագրերի իրականացման համար ֆինանսական աջակցություն ստանալու ճանապարհները հանրային դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտներում:
Երիտասարդ մասնագետներին հիմնադրամը կներկայացնի գիտակրթական ծրագրերը:
Ծանոթացումից հետո մասնակիցները հնարավորություն կունենան հարցադրումներ ուղել «Գորչակով» հիմնադրամի մասնագետներին:
Հանդիպմանը կմասնակցեն ՀԿ-ների, երիտասարդության հետ առնչվող նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Նշենք, որ Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը ստեղծվել է 2010թ. ՌԴ նախագահի հրամանով։ Այն աջակցում է գիտակրթական, սոցիալական, մշակութային ծրագրերի։

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ