Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ՈՒկրաինան խստորեն կհետևի խաղաղ ծրագրի իրականացմանը

ՈՒկրաինան խստորեն կհետևի խաղաղ ծրագրի իրականացմանը
23.06.2014 | 12:07

ՈՒկրաինան խստորեն կհետևի երկրի արևելքում հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ ծրագրին՝ լրագրողներին հայտարարել է ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն` «Հավերժ փառք» հուշահամալիրի մոտ Մեծ հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հարգելուց հետո:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ «Պատերազմն սկսվելու օրը` հունիսի 22-ը, ՈՒկրաինայի պատմության մեջ ամենածանր օրերից է, որը ուկրաինացի ժողովրդին սովորեցրել է ավելի շատ սիրել աշխարհը, օր, որը մեզ բոլորիս հիշեցնում է պատերազմի սարսափների մասին»: Պորոշենկոն նշել է, որ հենց այդ սարսափները հիշելով է որոշում կայացրել խաղաղության հնարավորություն տալ` գտնվելով Սլավյանսկի շրջանում, որտեղ հատուկ գործողություններ էին ընթանում: Նա հիշեցրել է, որ կայացել է միակողմանի հրադադար, և ՈՒկրաինայի Զինված ուժերի ու ազգային գվարդիայի աշխատակիցները դադարեցրել են հատուկ գործողությունները:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ