Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Այսօր ՈՒկրաինան կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

Այսօր ՈՒկրաինան կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը
27.06.2014 | 10:42

Այսօր` հունիսի 27-ին Բրյուսելում տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովում ՈՒկրաինան և ԵՄ-ն կստորագրեն ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագրերը: Հանդիպման ընթացքում ԵՄ երկրների ղեկավարները պետք է ընդունեն մի շարք որոշումներ, որոնց մի մասը կապված է ՈՒկրաինայի հետ և կարող է ազդել նրա ապագայի վրա: Համաձայն գագաթնաժողովի օրակարգի` ՈՒկրաինայի, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի հետ համաձայնագրերը կստորագրվեն առավոտյան: ՈՒկրաինայի կողմից համաձայնագիրը կստորագրի երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն: Պորոշենկոն կստորագրի համաձայնագրի տնտեսական մասը, որը նախատեսում է ազատ առևտրի գոտու ստեղծում ՈՒկրաինայի և ԵՄ-ի միջև: Համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել է ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը` մարտի 21-ին: Ենթադրվում է, որ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կգործի ՈՒկրաինայի խորհրդարանի կողմից այն վավերացնելուց անմիջապես հետո: Այսինքն` նույնիսկ մինչ այն կվավերացնեն ԵՄ բոլոր 28 երկրները: Պետրո Պորոշենկոն հույս է հայտնել, որ 2015-ի հունվարի 1-ից ՈՒկրաինայի և ԵՄ-ի միջև ուժի մեջ կմտնի առանց վիզային ռեժիմը:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ