Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Աշխարհում 12-20 տոկոսն են կազմում էլեկտրոնային գրքերը»

«Աշխարհում 12-20 տոկոսն են կազմում էլեկտրոնային գրքերը»
30.06.2014 | 16:15

Գրական գործերին ու գրական տեղեկություններին մեր օրերում ընթերցողը ծանոթանում է ավելի շատ էլեկտրոնային կայքերի՞ միջոցով, թե՞ նախընտրում է գրքերն ու գրական պարբերականները: Ըստ այդմ` ինչպիսի՞ն է գրական մամուլը մեր օրերում: Անդրադառնալով irates.am-ի այս հարցերին, գրողների միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ նախ թվարկեց գրողների միությունում և գրողների միությունից դուրս գործող գրական պարբերականները` «Գրական թերթ», «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիան», «Արտասահմանյան գրականություն», «Գրեթերթ», «Ցոլքեր», «Նարցիս» , «Գարուն», «Անդին»: Նշեց, որ գրական մամուլը որոշակի պետական աջակցություն է ստանում: Շուտով ՀԳՄ կայքը նորովի կգործի . «Էլեկտրոնային, թե դասական եղանակով են կարդում, պետք չէ հիվանդագին ընդունել: Ով ոնց ուզում է` թող կարդա: Մեր սերունդը կապված է թղթային գրքին, ես ինքս գիրքն այդ ձևով ավելի եմ սիրում, գրքի ձևավորումը, հոտը, ոնց որ ասում են, այդ ամենը, իհարկե, կա, նաև կարդալու սովորություն է առաջանում: Մեկ ուրիշն էլ էլեկտրոնային եղանակով է կարդում: Բայց աշխարհում 12-20 տոկոսն են կազմում էլեկտրոնային գրքերը: Մեզ մոտ տոկոսայինը չգիտեմ, բայց էլի նույն թվերն են: Համենայն դեպս, չի կարելի ասել, թե դասական գիրքը մահանում է, ճգնաժամ է: Հավատանք, որ երկու ձևով էլ պիտի կարդան: Կարևորը ընթերցանությունն է»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ