ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար

Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար
02.07.2014 | 10:55

Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար՝ ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և նշել, որ ներպետական համաձայնեցմանը կհաջորդի համաձայնագրի ստորագրումը:
«Ոչ ոք չի ասել, որ հուլիսի 1-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը: Որոշումը, որ կայացրել է Բարձրագույն մարմինը` ԵՏՄ հանձնաժողովը, այն է` մինչև հուլիսի 1-ը նախապատրաստվել ստորագրման համար: Երեկ Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել արդեն նախապատրաստած պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար: Տեղի է ունենում այն, ինչ նախատեսված էր»,- ասել է Շավարշ Քոչարյանը: Նա հիշեցրել է, որ ստորագրման օրվա մասին չի եղել հստակ որոշում: «Եղել է որոշում նախապատրաստման վերաբերյալ: Քանի որ հարցերը հիմնականում խորությամբ քննարկվել են` հույս ունենք, որ ներպետական համաձայնեցումը շատ երկար չի տևի: Երբ դա ավարտվեց, կարելի է խոսել ժամկետների մասին»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով շրջանառվող տեսակետերին, որ ԵՏՄ անդամ երկու պետությունները` Բելառուսը եւ Ղազախստանը դեմ են Հայաստանի անդամակցությանը, ԱԳ փոխնախարարն ասել է. «Եթե այդպես լիներ, երեկ համաձայնագիրը չէր ուղարկվի, որովհետև եթե որևէ մեկը դեմ է, ինքը կարող է որևէ հարցի շուրջ ստեղծել անհաղթահարելի խոչընդոտ: Իսկ հարցերը հարյուրավոր են: Այնպես որ, նման բան չկա»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ