ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Կորոշվի բուժհիմնարկների ռիսկայնության աստիճանը

Կորոշվի բուժհիմնարկների ռիսկայնության աստիճանը
02.07.2014 | 18:41

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ Պետական առողջապահական տեսչության մասնագետները մշակել և աշխատանքային առաջին քննարկմանն էին ներկայացրել «Առողջապահական կազմակերպությունների կողմից բուժօգնության և սպասարկման որակի ռիսկայնության աստիճանի գնահատման մեթոդաբանությունը»։ Ներկայացնելով այն` աշխատանքային խումբը նշեց, որ մոդելը մշակելիս հաշվի են առնվել միջազգային փորձը և Հայաստանի առողջապահական համակարգի առանձնահատկությունները։ Կազմակերպությունների ռիսկայնությունը որոշելու համար նախատեսվել է կիրառել նաև առողջապահական համակարգի տարբեր կառույցներում հավաքագրվող տեղեկատվությունը։

Ներկայացված փաստաթղթի քննարկման ընթացքում հնչեցին տարբեր տեսակետներ ու առաջարկներ։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, դրական գնահատելով կատարված աշխատանքը, առաջարկեց առանձնացնել երեք կարևոր ուղղություններ` բժշկական ծառայության որակի, ֆինանսատնտեսագիտական ցուցանիշների և սպասարկման որակի կամ հիվանդի գոհունակության գնահատում։
«Մեր հիմնական նպատակն է նաև այս ճանապարհով նպաստել բժշկական ծառայության բարձր որակի ապահովմանը և պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Պետք է լինեն համակարգված, պարզ ու հստակ մոտեցումներ ու հարցադրումներ, որոնք կներառեն առողջապահական հիմնարկի շենքային պայմաններից ու նյութատեխնիկական հագեցվածությունից մինչև ապացուցողական բժշկության հիման վրա մշակված չափորոշիչների կիրառմանը»,- ասաց նախարարը։
Առաջարկներ ներկայացվեցին նաև ֆինանսատնտեսագիտական ցուցանիշների և սպասարկման որակի հսկման մեխանիզմների վերաբերյալ: Քննարկման արդյունքում որոշվեց առողջապահական կազմակերպությունների կողմից բուժօգնության և սպասարկման որակի ռիսկայնության աստիճանի գնահատման մեթոդաբանության հետագա մշակման գործում ընդգրկել Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետներին։

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ