Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Կայացել է «Աբու Դաբի - Երևան» առաջին չվերթը

Կայացել է «Աբու Դաբի - Երևան» առաջին չվերթը
04.07.2014 | 10:56

Այսուհետ «Էթիհադ Էյրվեյզ» ընկերությունը շաբաթական չորս անգամ կիրականացնի Աբու Դաբի - Երևան նոր չվերթը։ Ընկերությունը անդրանիկ EY298 թռիչքը երեկ վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ընկերության հաղորդագրության համաձայն, «Աբու Դաբի - Երևան» նոր երթուղին սպասարկվելու է երկրորդ դասի «A320 Էյրբաս» օդանավով, որը նախատեսված է 136 ուղևորների, ներառյալ՝ բիզնես դասի 16 ուղևորների և էկոնոմ դասի 120 ուղևորների համար: Ուղևորափոխադրումների շաբաթական ծավալը հասնելու է 1088-ի:
«Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերության վաճառքի գծով ավագ փոխնախագահ Ջեյմս Մյուլերն ասել է, որ նոր թռիչքները նպատակաուղղված են Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի միջև առկա մեծածավալ և աճող պահանջարկի բավարարմանը։
«Ողջունելի է, որ «Էթիհադ Էյրվեյզ»-ի ուղղությունների ընդլայնվող ցանցն այժմ ընդգրկում է նաև Երևանը։ Է՛լ ավելի կարևոր է, որ «Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերության նոր թռիչքները կբարելավեն Հայաստան և Հայաստանից մեկնելիս այլ ուղղությունների հասանելիությունը՝ Աբու Դաբիում գտնվող բազայի միջոցով կազմակերպելով տարանցիկ փոխադրումները թե′ Պարսից Ծոցի քաղաքներ, թե՛ Հյուսիսային Ամերիկայի կարևորագույն քաղաքներ», - ասել է Մյուլերը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը վստահություն է հայտնել, որ այս համագործակցությունը կնպաստի Հայաստանի ներգնա զբոսաշրջության զարգացմանը և կխթանի Միացյալ Էմիրությունների և Հայաստանի միջև տնտեսական և առևտրային կապերի զարգացմանը:
Նշենք, որ «Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսել է գործել 2003 թվականից: 2013 թվականին այն փոխադրել է 11.5 միլիոն ուղևորներ: Ավիաընկերությունն ունի «Էյրբաս» և «Բոինգ» մակնիշի 102 օդանավ, 220 լրացուցիչ օդանավ էլ նոր է պատվիրել։

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ