ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Վախճանվել է միտրոպոլիտ Վլադիմիրը

Վախճանվել է միտրոպոլիտ Վլադիմիրը
05.07.2014 | 14:41

Վախճանվել է Կիևի և համայն ՈՒկրաինայի միտրոպոլիտ Վլադիմիրը։ Հուլիսի 4-ին 78-ամյա պատրիարքը ներքին արյունահոսություն էր ունեցել, նա հիվանդ էր քաղցկեղով։ Միտրոպոլիտ Վլադիմիրը (աշխարհիկ անունը՝ Վիկտոր Մարկիանի Սաբոդան) ծնվել է 1935-ի նոյեմբերի 23-ին: Նա աստվածաբանության մագիստրոս էր: Հոգևոր ծառայություն է մատուցել Օդեսայում, Երուսաղեմում, Ժնևում, Ռոստովում, Չեռնիգովում, 1973-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, ապա՝ արքեպիսկոպոս: 1992-ի մայիսի 27-ին ՈՒկրաինայի ուղղափառ եկեղեցու հոգևոր խորհուրդը նրան ընտրել է Կիևի և համայն ՈՒկրաինայի միտրոպոլիտ: Նա հայտնի է իբրև քարոզիչ աստվածաբան, հոգևոր թեմաներով գրող: 1997-1998-ին տպագրվել են նրա գրքերը վեց հատորով: 2011-ին միտրոպոլիտին շնորհվել է ՈՒկրաինայի հերոսի կոչում, պարգևատրվել է սուրբ իշխան Վլադիմիրի և Սերգիյ Ռադոնեժսկու, ժողովուրդների բարեկամության, Աեքսանդր Նևսկու, Պատվո և բարեկամության շքանշաններով: Միտրոպոլիտը ՈՒկրաինայի պետական բարձրագույն պարգևի՝ Յարոսլավ Իմաստունի շքանշանակիր էր, կրում էր Երանելի պատվանունը:
Փետրվարից առողջության կտրուկ վատացման պատճառով միտրոպոլիտին փոխարինում էր նրա տեղապահը:

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ