Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Եվ գիտեմ, թե ինչու մնացինք ես և դու մեզ համար հարազատ քաղաքում»

«Եվ գիտեմ, թե ինչու մնացինք ես և դու մեզ համար հարազատ քաղաքում»
07.07.2014 | 14:11

Յուրաքանչյուր բացվող օր իր հետ բերում է մի նոր պատմություն, որը սկսում է ապրել «Շքամուտքի» դռներից մեկի հետևում: Այս շքամուտքում արժևորվում են կորցրածն ու գտածը: Աստիճաններով վեր ու վար անող մարդկային ճակատագրեր, որոնք սկսում են 90-ականներին, իսկ հետևանքները ձգվում են մինչ օրս՝ հիմնովին փոխելով մարդկանց հոգեբանությունը, ապրելակերպը, մտածողությունը և նույնիսկ բնավորությունը: Հինգ պատմություն՝ ջերմության, կորստի, դավաճանության, պայքարի ու հավատի մասին: Հին շքամուտքը միահյուսում է մարդկային ճակատագրեր, որոնք վերածնվում են նոր ժամանակի մեջ:

ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ «Շքամուտք» ֆիլմը մասնակցելու է «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Ֆիլմում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Լարիսա Ղևոնդյանը, Բաբկեն Չոբանյանը, Արշավիր Փանոսյանը և այլք: Երաժշտությունը Դավիթ Դավթյանինն է: Ֆիլմում հնչում է նաև երգահան ՎԱԽԹԱՆԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «Հարազատ ստվերներ» երգը: Հետաքրքրվեցի` «Հարազատ ստվերները» գրվել է հենց ֆիլմի՞ համար, ի՞նչ տվեց 90-ականների վերհուշը և, ըստ այդմ, ի՞նչ կտա «Շքամուտքը» հանդիսատեսին (ի դեպ, Վախթանգը նաև որպես դերասան է ներկայանում ֆիլմում): «90-ականները ինքս ապրել եմ ու, տպավորությունները դեռ ապրում են, չեմ կարող ասել լավ, վատ, ամեն ինչից էլ մի բան կա,-ասաց նա:- Երգը գրվել է սցենարի հետ ծանոթանալու ուշ գիշերին: Ես դերասան չեմ, երգահանիս բաժինը, կարծում եմ, վատ չի ստացվել, մնացյալը ռեժիսորի դիտակետի բաժինն է, եթե տեսել է ինձ այդ դերում, ես դեմ չեմ»: Վախթանգ Հարությունյանի բնորոշմամբ` 90- ականները ապրեցրել են հույսով, կոփել են գալիքի սպասումով, օգնել են գիտակցել օրվա արժեքը:
Ֆիլմի ռեժիսորը մեզ հետ զրույցում ասաց, որ «Շքամուտքի» գաղափարը ծնվել է այսօրվա մարդկային փոխհարաբերությունների ու հոգեբանական անկման պատճառով, որի արմատները գալիս են հենց 90 -ականներից: «Փորձեցի անդրադառնալ այն ջերմությանը, որը մեզ ուժ տվեց հաղթահարելու դժվարությունները, ինչի կորուստը այսօր ստեղծել է քաոսային վիճակ»,- ասաց նա:
«Հայկական համայնապատկեր» ծրագրի խաղարկային ֆիլմերի բաժնում տեղ են գտել նաև Հայկ Քոչարյանի «Խնդրում եմ, բնական եղիր», Շողիկ Թադևոսյանի և Արեգ Ազատյանի «Ռոմանտիկները», Աննա Մելիքյանի «Աստղ», Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ», Սուրեն Բաբայանի «Փուշը» ֆիլմերը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. - Նյութն ամբողջությամբ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ