Մահացել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: Շևարդնաձեի օգնական Մարինա Դավիթաշվիլին հաստատել է լուրը ria.ru-ի հետ զրույցում: Օգնականը հաղորդել է, որ Շևարդնաձեն վախճանվել է երկուշաբթի, ժամը 12:00-ին, սակայն նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե երբ և որտեղ է տեղի ունենալու ԽՍՀՄ նախկին արտգործնախարարի թաղումը: Այս տարվա հունվարին Էդուարդ Շևարդնաձեն դարձել էր 86 տարեկան: