Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հրայր Մանուկյանը պահանջում է ընթացք տալ իր հաղորդմանը

Հրայր Մանուկյանը պահանջում է ընթացք տալ իր հաղորդմանը
08.07.2014 | 15:57

«Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանը, որին օրեր առաջ ԱԱԾ-ի աշխատակիցը հավաքագրելու փորձ էր արել (ձայնագրությունը տեղադրված է համացանցում), դիմել է ՀՀ գլխավոր դատախազ պարոն Գևորգ Կոստանյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Հրայր Մանուկյանը բացահայտել է ԱԱԾ աշխատակցին և պահանջել ընթացք տալ իր հանցագործության մասին հաղորդմանը:

«2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, ինձ՝ Հրայր Մանուկյանիս, առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ։

Որպես պատասխան իմ մերժմանը՝ սպառնացել է ինձ, իմ և «Ժառանգություն» կուսակցության քաղաքական և աշխատանքային գործունեության ծավալման հետ կապված բացասական հետևանքների մասին:

Վլադ Հակոբյանը ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերն է, ով էլ ինձ ծանոթացրել է Վլադ Հակոբյանի հետ՝ սրճարանում մեր հանդիպման ժամանակ ներկայացնելով նրան որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից։

Վլադ Հակոբյանը, անկախ այն հանգամանքից, որ ես արդեն մեկ անգամ մերժել էի ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության առաջարկը, պնդեց, որ նորից հանդիպեմ նրա հետ: Այդ հանդիպումը տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 30-ին, որի ժամանակ ես ձայնագրել եմ նրա հետ տեղի ունեցած մեր զրույցը, որը հրապարակվել է տարբեր լրատվամիջոցներով, և որի ձայնագրության էլեկտրոնային կրիչը կից ներկայացնում եմ սույն հաղորդման հետ»,-նշել է Հրայր Մանուկյանը:

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ