Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց դեսպան Դիրկ Յան Կոպին

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց դեսպան Դիրկ Յան Կոպին
09.07.2014 | 11:03

Երեկ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Հայաստան ժամանած Հոլանդիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Արևելյան գործընկերության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Դիրկ Յան Կոպի հետ՝ նրա գլխավորած պատվիրակությամբ հանդերձ:

Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին և արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում:

Հանդիպմանը ներկա էին «Ժառանգություն» կուսակցության արտաքին հարցերի գծով գլխավոր քարտուղար Զարուհի Փոստանջյանը և մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ