Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Արզումանյան. «ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցումը Ռուսաստանին պետք է իր քաղաքական ամբիցիաների ամրապնդման համար»

Արզումանյան. «ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցումը Ռուսաստանին պետք է իր քաղաքական ամբիցիաների ամրապնդման համար»
10.07.2014 | 13:57

Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա լարվածությունն իսկապես մտահոգիչ է: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում և հույս հայտնել, որ իրավիճակի հետ կապված առաջիկայում տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպում: Պատգամավորի կարծիքով` այսօրվա դրությամբ մեծ է պատերազմի վերսկսման հավանականությունը: Անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնի հայտարարությանը, թե յոթ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ նոր բան չի ասվել և չարժե զարմանալ այդ առումով: Արզումանյանի խոսքով` Հայաստանն իր անկախությունը պահպանելու համար նախ պետք է կարգավորի ԼՂ հակամարտությունը:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման հետաձգմանը, Արզումանյանի կարծիքով` Ռուսաստանը զբաղված է այլ հարցերով: Մյուս կողմից՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը Ռուսաստանին պետք է միայն իր քաղաքական ամբիցիաները ամրապնդելու համար: «Չանդամակցելը կամ ձգձգվելը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի գլուխը շատ խառն է, նա փորձում է իր հարաբերությունները լուծել Արևմուտքի հետ»,- ասել է Ալեքսանդր Արզումանյանը: Ինչ վերաբերում է այս հարցերի վերաբերյալ նախկին արտգործնախարարի դիրքորոշմանը, Արզումանյանը նշել է, թե ինքը կցանկանար, որ այդ հարցը «հավերժ» հետաձգվեր և Հայաստանը «երբեք» չանդամակցեր ԵՏՄ-ին:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ