Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ամենաշատ մասնակցածները

Ամենաշատ մասնակցածները
11.07.2014 | 12:16

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ եզրափակիչ գլխավոր մրցամարտին ամենից շատ մասնակցել է Գերմանիային ընտրանին: Այս առաջնությանը նրանց համար կլինի ութերորդը: Գերմանացիներին հաջորդում են բրազիլացիները` յոթ, իտալացիները` վեց, արգենտինացիները` հինգ, հոլանդացիները` երեք անգամ: Սա, ինչ վերաբերում է առաջին հնգյակին, որի կտրվածքով, արդյունավետության առումով, առաջատարը Բրազիլիայի ընտրանին է. չեմպիոն է դարձել հինգ անգամ: Նրան հաջորդում են իտալացիները (4), արգենտինացիները (2), գերմանացիները (3): Հնգյակից միակ հավաքականը, որ չի վայելել չեմպիոնության հաճույքը, հոլանդացիներն են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ