ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և վեցնյակի (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական ներկայացուցիչ և Գերմանիա) երկրների ԱԳ նախարարներ այս հանգստյան օրերին կժամանեն Վիեննա՝ Իրանի հետ բանակցություններին մասնակցելու համար՝ հաղորդել է Reuters գործակալությունը:
Արտգործնախարարների այցի նպատակը կարող է դառնալ խորհրդակցությունների երկարաձգումը ևս մեկ-երկու շաբաթով: Սա քաղաքական ժեստ է, որն ուղղված է բանակցությունների առաջխաղացմանը և ժամկետների երկարաձգմանը: