Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բունդեսլիգան` չեմպիոնների դարբնոց

Բունդեսլիգան` չեմպիոնների դարբնոց
18.07.2014 | 11:58

Անդրադառնալով աշխարհի առաջնությունում գերմանական ֆուտբոլի հաջողությանը` Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդն ուղղակի կապ է տեսել դրա ու բունդեսլիգայի միջև. «Ըստ իս, կա միայն մեկ չեմպիոն` բունդեսլիգան: Հենց բունդեսլիգայի ֆուտբոլիստներն էին արտակարգ դիտվում Բրազիլիայում: «Բավարիան» դարձավ ամենաշատ ներկայացուցիչներ գործուղած ակումբը»:
Վաթսունհինգամյա մասնագետն առանձնացրել է բունդեսլիգայում հանդես եկող ոչ միայն գերմանացի ֆուտբոլիստներին. «Միայն գերմանացիները չէին լավ դիտվում: Տեսեք Արիեն Ռոբենին. նա յուրաքանչյուր խաղում փայլուն մարզավիճակ ուներ: Դանիել վան Բյուտենն ու Ջերդան Շաքիրին նույն ոգով էին գործում»:
Ավելացնենք, որ Հիտցֆելդի գլխավորությամբ Շվեյցարիայի հավաքականը դուրս եկավ մեկ ութերորդ եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում 0։1 հաշվով զիջեց արգենտինացիներին, ովքեր ի վերջո դարձան աշխարհի փոխչեմպիոններ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ