«Միգ-29» ինքնաթիռը, որն ընկել է ՌԴ Աստրախանի մարզի Նարիմանովի շրջանում, նախնական տվյալներով՝ պատկանել է ՌԴ պաշտպանության նախարարության թռիչքա-փորձարարական կենտրոնին: «Ինքնաթիռն ընկել է Աստրախանի շրջանի Նարիմանովի շրջանում»,- ասել է կայքի աղբյուրը և հավելել, որ ինքնաթիռի մեջ միայն մեկ օդաչու է եղել, ով զոհվել է: