Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

«Օրակարգը կրկնվում է»

«Օրակարգը կրկնվում է»
03.09.2014 | 14:58

Այսօրվա մամուլի ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով Հայաստանի կրթության ոլորտին, նշեց, որ Դավոսի տնտեսական ֆորումի ցուցանիշներով ՀՀ-ն 120-րդ տեղում է, և մեր երկրում չեն մնացել լավագույն մասնագետներ:

«Արտադրական ճյուղերի զարգացման համար մենք չունենք մասնագետներ՝ ո՛չ տնտեսական, ո՛չ ինժեներական: Ապագայի հետ կապված որևէ հարցադրման մենք չենք տալիս լուծում»,- ասաց նա: Դրա փոխարեն, ըստ տնտեսագետի, Վրաստանն ու Ադրբեջանը զբաղված են իրենց հարցերը լուծելով և երկաթգծեր կառուցելով:
Վահագն Խաչատրյանը կարծում է, որ գործող համակարգը սպառել է իրեն, չկա հավատ և վստահություն, չկա տնտեսական կյանք:
Քառյակի օրակարգին էլ եղավ անդրադարձ: Վահագն Խաչատրյանը նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ, որը ձևավորում է արհեստական օրակարգ, նա չի կարող ունենալ հաջողություն: Նա պնդեց, որ իշխանափոխության հարցը շարունակում է մնալ օրակարգում, քանի որ ՀՀ քաղաքացիները դեռևս չեն կորցրել փոփոխությունների հույսը:
Հնարավոր իշխանափոխության դեպքում էլ, ըստ Վահագն Խաչատրյանի, ոչ նախանձելի վիճակում են հայտնվելու այն մարդիկ, ովքեր կստանձնեն իշխանությունը:
«Շատ դժվարին ժամանակներ են սպասվում, 90-ականների սկզբի օրակարգը համարյա կրկնվում է»,-եզրափակեց նա:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ