ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Արգենտինայի փոխարտգործնախարարին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Արգենտինայի փոխարտգործնախարարին
03.09.2014 | 17:49

Սեպտեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Արգենտինայի փոխարտգործնախարար Էդուարդո Անտոնիո Սուաինի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ղղջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ ս.թ. հուլիսին ՀՀ նախագահի` Արգենտինա կատարած պաշտոնական այցելությունը նոր թափ է հաղորդել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը և վստահություն հայտնել, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` փոխարտգործնախարար Սուաինն ընդգծել է, որ Արգենտինան ցանկանում է խորացնել Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակցությունը, և այդ առումով կարևորել պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները։
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ կազմակերպված հայ համայնքի առկայությունն Արգենտինայում մեծապես նպաստում է Հայաստանի և Արգենտինայի միջև ստեղծված բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ մուտքի արտոնագրային ռեժիմի բացակայությունը, հարուստ իրավապայմանագրային դաշտի առկայությունը, երկու երկրների մայրաքաղաքների քույր-քաղաքներ հանդիսանալը կարևոր գործոն են երկկողմ փոխգործակցության խորացման համար։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ, կարևորվել են համագործակցության սերտացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, ապակենտրոնացված փոխգործակցության ամրապնդումը, գիտական, կրթական, մշակութային փոխանակումների ակտիվացումը։
Հանդիպումից հետո ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության ազգային արտաքին ծառայության ինստիտուտի տնօրեն Խուան Վայե Ռալեյգը իրենց կողմից ղեկավարվող ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության համաձայնագիր են ստորագրել։

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ