«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ֆրանսուա Օլանդի երկկողմանի հանդիպումները

Ֆրանսուա Օլանդի երկկողմանի հանդիպումները
05.09.2014 | 19:17

ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում աշխատանքային այցով գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Նյուպորտում հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ֆրանսուա Օլանդը հանդիպում էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
Ըստ Day. Az-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմանի կապերի զարգացումից, ընդգծել են, որ Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման լավ հեռանկարներ կան: Հանդիպման ընթացքում երկու նախագահներն անդրադարձել են հայ-ադրբեջանական, Լեռնայի Ղարաբաղի հակամարտությանը:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ