«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Թոմաս դե Վաալ. «Պատերազմը խաղ չէ, մարդիկ զոհվում են»

Թոմաս դե Վաալ. «Պատերազմը խաղ չէ, մարդիկ զոհվում են»
08.09.2014 | 16:06

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում շատ բան է փոխվել, բայց ամեն ինչ մնացել է նույնը: Այս մասին հայտարարել է «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը՝ այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած իր «Սև այգի. Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջև» գրքի ռուսերեն հրատարակության շուրջ ծավալված քննարկման ժամանակ: Դե Վաալն ասել է, թե այսօր էլ «շփման գծում նույն իրավիճակն է, ինչ 20 տարի առաջ», և նշել, որ երկու երկրների նախագահների միջև տեղի ունեցող հանդիպումները ոչինչ չեն փոխում: Փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է գործընթացը լայնացնել: Օրինակ, լավ կլինի, որ նախագահներն ունենան Ղարաբաղի հարցով հատուկ խորհրդականներ, ովքեր ժամանակ առ ժամանակ կհանդիպեն միմյանց հետ՝ առանց Մինսկի խմբի եռանախագահների, քանի որ վերջիններիս ամիսը մեկ տեղի ունեցող այցերը առանձնապես բան չեն տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:
Թոմաս դե Վաալը խոսել է նաև շփման գծում տեղի ունեցող հրաձգությունների մասին և ասել, որ Ադրբեջանի կողմից հնչող ռազմական հռետորաբանությունը վատ է ազդում հակամարտության կարգավորման գործընթացի վրա: «Պատերազմը խաղ չէ, մարդիկ զոհվում են»,- ասել է վերլուծաբանը: Վերջինիս կարծիքով՝ բոլորն էլ հասկանում են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի, դա անհրաժետություն է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, քանի որ այս երկրները չլուծված հակամարտության պատճառով հետ են մնում աշխարհի գործընթացներից: Սակայն, ինչպես դե Վաալն է նշել, երկու երկրները բավականաչափ արտաքին աջակցություն չունեն համարձակ քայլեր անելու համար:

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ