Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կատալոնյան ակումբի նորեկները

Կատալոնյան ակումբի նորեկները
09.09.2014 | 11:15

Ընթացիկ մրցաշրջանում հիմնովին փոփոխությունների ենթարկված իսպանական «Բարսելոնը» արդեն իսկ դարձել է յուրահատուկ ռեկորդի հեղինակ: Խոսքը վերաբերում է ակումբի կազմում ընդգրկված այլազգիներին, ովքեր թվով ինն են ու ներկայացնում են Հարավային Ամերիկայի երկրները: Քանակային առումով առավելություն ունեն բրազիլացիները: Նրանք չորսն են՝ Դանիել Ալվես, Ադրիանո, Նեյմար, Դուգլաս Պերեյրա: Արգենտինացիները երկուսն են՝ Խավիեր Մասկերանո, Լիոնել Մեսի: Մեկական ֆուտբոլիստով են ներկայացված Չիլին (Կլաուդիո Բրավո), ՈՒրուգվայը (Լուիս Սուարես): Պերեյրայի հետ վերջին երկուսը ամառային տրանսֆերային պատուհանում կատալոնյան ակումբի նոր ձեռքբերումներն են: Առաջինը պաշտպան է, երկրորդը՝ դարպասապահ, երրորդը՝ հարձակվող: Ընդ որում՝ կծան հարձակվող: Բառի ուղիղ ու փոխաբերական առումներով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ