Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դանիելյանի խոսքով՝ Հայաստանը կորած է աղբի մեջ

Դանիելյանի խոսքով՝ Հայաստանը կորած է աղբի մեջ
15.09.2014 | 19:58

Ամբողջ Հայաստանն աղբի մեջ կորած է: Այս մասին հայտարարել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Դանիելյանի խոսքով ՝ աղտոտվածության հարցը շատ լուրջ խնդիր է և ցույց է տալիս, թե «մեր բնակչությունը, մարդիկ, իշխանությունը ինչպես են վերաբերվում բնությանը»: «Սա և´ մեր մենթալիտետին է բնորոշում տալիս, և մեր կառավարմանը», -ասել է Կարինե Դանիելյանը: Վերջինս օրինակ է բերել աշխարհի այլ քաղաքների, որտեղ աղտոտվածության նման վիճակ պարզապես չկա և մաքրությունը կատարվում է այլ սկզբունքով: Օրինակ, Ալմա Աթայում կամ Աստանայում մաքուր է այնպես, ինչպես մենք ենք մեր տները մաքրում, փողոցներում մեծ աղբամաններ չկան, դրանք միայն բակերում են տեղադրված, իսկ աղբահավաք մեքենաները հիմնականում գիշերն են աշխատում: Բնապահպանն ասել է, թե Հայաստանում շատ վատ են կազմակերպվում աղբահավաքման աշխատանքները: Աղբամանները հաճախ չեն մաքրվում, այդ պատճառով էլ դրանք լիքն են, ու մարդիկ դրանց կողքն են թափում աղբը, իսկ մեքենաներն աղբը տանելիս միայն աղբամանի պարունակությունն են հավաքում՝ կողքի թափվածը թողնելով տեղում: Կարինե Դանիելյանը նշել է, թե աղբահանության հարցը շատ լուրջ խնդիր է, և եթե Հայաստանում այդ հարցը կարողանանք լուծել, «մնացած խնդիրներն այդքան դժվար չեն լինի»:

Դիտվել է՝ 2158

Մեկնաբանություններ