Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ-ի և ՈՒկրաինայի նախագահները:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին մեղադրել է Ղրիմում և ՈՒկրաինայի արևելքում ագրեսիայի համար՝ ավելացնելով, որ շարունակելու է դիվանագիտական լուծումներ փնտրել ՈՒկրաինան ճգնաժամից դուրս բերելու համար: ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Օբամային անչափ մեծ աջակցության համար: Ավելի ուշ հանդիպումից մանրամասներ հաղորդելով՝ նա ասել է, որ հաջորդ շաբաթ ակնկալում են ամերիկացի պաշտոնյաների այցը ՈՒկրաինա՝ երկրի էներգետիկ իրավիճակը քննարկելու և ձմռանը նախապատրաստվելու համար: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը 53 միլիոն դոլար կտրամադրի ՈՒկրաինային՝ տնտեսությունը վերականգնելու համար: