Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առանց Սանտուշի

Առանց Սանտուշի
26.09.2014 | 12:37

Ինչպես հայտնի է, Եվրոպայի նախընտրականում Ալբանիայի հավաքականին պարտվելուց հետո պաշտոնից հեռացվեց Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը, ում փոխարինելու եկավ Ֆերնանդու Սանտուշը: Սակայն նա «Եվրո-2016»-ի ողջ փուլի ընթացքում չի կարող օգնել ազգային ընտրանուն, քանի որ աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ, երբ գլխավորում էր Հունաստանի հավաքականը, ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել է: Եթե հիշում եք, Սանտուշը Կոստա Ռիկայի ընտրանու հետ մեկ ութերորդի հանդիպումում «գրոհել» էր մրցավարի վրա: Այնպես որ, Պորտուգալիայի ընտրանին Դանիայի, Սերբիայի ու մեր հավաքականների հետ հանդիպումները կանցկացնի առանց նրա անմիջական ղեկավարության:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ